«Հայտնի անեկդոտը հիշո՞ւմ եք». Սերժ Սարգսյանը՝ իշխանափոխության մասին
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե ինչու է Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրվել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Դավիթ Համբարձումյանն արժանի է դրան, նա ի վիճակի է պայքար մղելու»,- հայտարարել է նա։
Հարցին, թե ՀՀԿ-ն նման թեկնածու առաջադրելով նվեր է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, Սարգսյանը հակադարձել է.
«Հայտնի անեկդոտը հիշո՞ւմ եք։ Այնպես որ, ում էլ առաջադրեինք, ակնհայտ մեծ հակազդեցություն էր առաջանալու։ Այո, իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության. մի՞թե պարզ չէ։ Ումով ուզում է, միայն՝ իշխանափոխություն լինի»,- ասել է Սարգսյանը։
Հարցին՝ չենք կարող «մրից ելնել, մրաջուրն ընկնել», նա նշել է. «Ոչ, սա մուր չէ, ճահիճ է»։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...