ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել կրիպտոարժույթների ձեռնարկատեր, կրիպտոարժույթային վճարումների Evita ընկերության հիմնադիր Յուրի Գուգնինին՝ պատժամիջոցներից խուսափելու և արտահանման վերահսկողության խախտումների համար։
Նա ավելի քան 500 միլիոն դոլար է տրամադրել ռուսաստանցիներին, ինչպես նաև ձեռք բերել գաղտնի ամերիկյան տեխնոլոգիաներ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
Նա ձերբակալվել է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում։
«Գուգնինը ժամանել է Միացյալ Նահանգներ և կազմակերպել է փողերի լվացման գործողություն՝ կրիպտոարժույթային ստարտափի քողի տակ, որն այնուհետև օգտագործել է պատժամիջոցներից և արտահանման վերահսկողությունից խուսափելու, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսական հաստատություններին խաբելու համար», - ասել է դատախազ Ջոզեֆ Նոչելան։
Նյու Յորքի դատավորին ուղղված նամակում մեղադրողները նշել են, որ Գուգնինը «կապեր ունի Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաների հետ, որոնք կարող էին օգնել նրան խուսափել քրեական հետապնդումից, այդ թվում՝ ռուսական հետախուզական ծառայությունների անդամների հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...