ՌԴ-ում կտուգանվեն քաղաքացիները, եթե նման տեսանյութեր նկարեն
Ռուսաստանի տասներկու շրջանում քաղաքացիները կարող են տուգանվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքները հրապարակելու համար, հաղորդել է «Կոմերսանտ»-ը։ Սակայն շրջանների մեծ մասում այս օրենքը դեռևս ուժի մեջ չէ։
Պաշտոնապես, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկարահանման ու հրապարակման արգելք է սահմանվել Աստրախանի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Իվանովոյի, Կուրսկի, Լենինգրադի և Տվերի մարզերում, ինչպես նաև Ադիգեայում, Կալմիկիայում և Սանկտ Պետերբուրգում։
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկարահանումն ու հրապարակումը նախկինում դաշնային մակարդակով արգելված չեն եղել։ 2023 թվականին մի խումբ ռուս սենատորներ մշակել են փոփոխությունների փաթեթ, որը նախատեսել է վարչական և քրեական պատասխանատվություն սահմանել ռազմական բնույթի տեղեկությունների, ներառյալ՝ ԱԹՍ-ների կադրերի տարածման համար:
Սակայն, ինչպես գրել է «Կոմերսանտը» 2024 թվականի մարտին, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «կարևոր է համարել պահպանել տեղեկատվության պաշտպանության և դրա ազատության միջև հավասարակշռությունը» և, մասնավորապես, չվնասել «ռազմական թղթակիցներին», որոնց գործունեությունը կարող էր արգելվել։ Արդյունքում՝ նախաձեռնությունը չի ներկայացվել Պետական Դումայի քննարկմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...