Խոշոր ավտովթար՝ մի քանի մեքենաների մասնակցությամբ․ կան տուժածներ
Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազաբալոնի պայթյուն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:07-ին: Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում
Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպա...
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Թենեսի նահանգում մինչև 20 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է CNN-ը:«Նախնական տվյալներ...
Հայտնաբերվել է մոտ 372 ոչ սթափ վարորդ
Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկությ...
Թուրքիայում հարյուրավոր զբոսաշրջիկներ են տուժել
Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։ Այս մասին հայտնում է թուրքական Ege t...