«Հայաստան» խմբակցությունը հավատարիմ կմնա ադ նախաձեռնությանը․ Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում վերահաստատել է, որ կապահովեն պակասող պատգամավորների ստորագրությունները՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։
««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման», - նշել է Օհանյանը:
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականն իր 4 անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել: «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց թեկնածուի անունը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանի ԱԳՆ-ն՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին KHAMENEI.IR կայքին տված հարցազր...