Չգիտեմ գեթ մեկ դեպք, երբ «Վեոլիա ջուրը» չոր հրաժարվել է․ ՀԾԿՀ նախագահ
Հատկապես մեծ քաղաքներում ունենք կոյուղու լուրջ խնդիր: Այդ մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այս տարիների ընթացքում մենք՝ պետությունը և «Վեոլիա ջուր» ընկերությունը, բավականին շոշափելի արդյունքների ենք հասել ջրամատակարարման և նոր ծավալների ավելացման հետ կապված, բայց կոյուղու հարցով դեռ ունենք լրջագույն խնդիրներ, որտեղ պետք է ավելի մասշտաբային, գուցե նաև պետական ծրագրերով հանդես գանք, որպեսզի այդ հիմնախնդիրները կարողանանք լուծել»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում կոյուղիները «Վեոլիա ջրի» տիրույթում են, որոշ դեպքերում՝ քաղաքապետարանի, որոշ դեպքերում էլ տվյալ քաղաքացիների և առանձին համատիրությունների տիրույթում են:
«Ունենք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներ, բայց ես չգիտեմ գեթ մեկ դեպք, երբ հարցը հասել է մեզ, և մենք փորձել ենք «Վեոլիա ջրի» միջոցով հարցը կարգավորել, և «Վեոլիա ջուրը» չոր հրաժարվել է այդ ամեն ինչն անելուց՝ անկախ դրանից, թե դա ի՞ր տիրույթում է, թե՞ իր տիրույթում չէ:
Բայց գիտեմ, որ համայնքապետարանները և համայքապետները ևս փորձում են «Վեոլիա ջրի» հետ համատեղ այդ հարցերին լուծում տալ, բայց ինչպես դուք նշեցինք, սրանք մասնավոր և տվյալ պահի լուծումներ են, համակարգային լուծումներ են պետք այս հարցի, և պետք է խոշոր պետական միջոցառումների շրջանակում լուրջ ֆինանսական ներդրումներ անել, որ այդ հարցին կոմպլեքս լուծում տանք, հաշվետու լինենք ձեզ և ժողովրդին, թե այս տարի այդ պրոբլեմի որ մասը լուծեցինք, մյուս տարի՝ որ մասը»,- ասել է նա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ հետևանքները սրվում են հատկապես ամառային ամիսներին:
Նմանատիպ հոդվածներ
Երկու անչափահասների հետ ԱԱԾ-ն զրույցներ է ունեցել․ ինչ է պարզվել
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակի...
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-...
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրե...
Երևանի մոլերից մեկում կանանց զուգարանում տղամարդը նկարահանել է
«Դալմա մոլում» մի տղամարդ, գտնվելով կանանց զուգարանում, հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը։Auroranews-ը փորձեց մանրամ...