Բոլոր նրանք, ովքեր ունեն գաղափար, բայց չունեն փող կաջակցենք․ Պապոյան
Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար ռազմավարություն է մշակում. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Թիրախավորել ենք փոքր և միջին բիզնեսը, դրա զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել, և այնտեղ մի շատ կարևոր կետ կա՝ գաղափարից բիզնեսի անցման։ Նախկինում էլ է դա ինչ-որ կերպ կիրառվել, հիմա ավելի լավ մեթոդաբանություն ենք փորձել կիրառել։ Բոլորն, ովքեր ունեն լավ գաղափար (խոսքը պարզ առևտրային գործունեության մասին չէ), բայց չունեն փող, մենք ինչ-որ չափով կաջակցենք, երաշխիք կտանք, որպեսզի ունենան փող՝ այդ գաղափարն իրականացնելու»,- ասել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ սրանից բացի, ևս 2 ռազմավարություն է մշակվում, որոնք վերաբերում են արտահանմանն ու կանաչ տնտեսությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Իրանի ԱԳՆ-ն՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին KHAMENEI.IR կայքին տված հարցազր...