Ուկրաինան Պուտինին առիթ է տվել. Թրամփ
Ուկրաինան իր գործողություններով Ռուսաստանին զանգվածային հարվածի հիմքեր է տվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առիթ է տվել գնալ և նրանց ռմբակոծել»,- ասել է նա:
Հանրապետականը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը չի վերաճի միջուկային հակամարտության՝ Կիևի վերջին հարձակումներից հետո: Թրամփի խոսքով՝ դրանք իրեն դուր չեն եկել։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի ռազմական օբյեկտներին պատասխան հարվածի մասին: Ի պատասխան Կիևի գործողությունների՝ ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել կոնստրուկտորական բյուրոներին, Ուկրաինայի սպառազինության և ռազմական տեխնիկայի թողարկման և վերանորոգման ձեռնարկություններին։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել: «Իրանը պատրաստ է միջուկայ...
Մատվիենկոն ու Փաշինյանը հանդիպում են ունեցել․ նախատեսվածից երկար է տևել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդիպում են ունեցել Հայաստանում...
Ռուսաստանի գիշերային հարվածները պատասխան էին․ Պեսկով
Ռուսաստանի գիշերային հարվածները պատասխան էին ուկրաինական հատուկ ծառայությունների վերջին գործողություններին, հայտարարել է...