Նրան պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած. Զախարովա
Աշխարհում չկա ժողովուրդ, որը կհրաժարվի հողին հանձնել իր զոհված զինվորներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած, բայց կա Կիևի ռեժիմ, որը մարդատյաց գաղափարախոսություն է դավանում և ցեղասպանություն իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 7-ին: Ռուսաստանի ՊՆ կոնտակտային խումբը ժամանել է սահման՝ բերելով ավելի քան 1200 մարմին, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանակման չեն ներկայացել։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ հենց այսօր՝ Հոգեգալստյան ծնողական շաբաթ օրը, Ուկրաինան պետք է ընդուներ իր ընկածներին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Փաշինյանը նոր գրառում ունի
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ։ Այս մասին ֆեյսբ...