Նա մարդասպան է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Նշենք, որ վերջինս ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ:
Զելենսկուն ABC News-ի հետ հարցազրույցում հարցրել են, թե արդյոք, նրա կարծիքով, Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները:
«Ես և Պուտինը այգու խաղահրապարակում կռվող երեխաներ չենք։ Նա մարդասպան է, ով եկել է այդ այգի՝ երեխաներին սպանելու համար»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։ Զելեսնկին հավելել է․ «Խոսքը նախագահ Թրամփի մասին չէ, ցանկացած մարդու, որ այստեղ չէ, հազարավոր մղոններ հեռու գտնվողները չեն կարող լիովին զգալ և հասկանալ այս ցավը»։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...