Մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել․ ԱՄՆ նախագահը՝ Իրանին
Իրանի իշխանությունները չպետք է զբաղվեն ուրանի հարստացմամբ, հակառակ դեպքում նրանց հետևանքներ են սպասվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքը, որը հայտարարել էր, թե իր երկիրը պետք է ուրան հարստացնելու հնարավորություն ունենա։
«Նրանք չեն հարստացնի ուրանը։ Եթե հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Եվ ես այնքան էլ չեմ ուզում դա այլ կերպ անել, բայց մենք այլընտրանք չենք ունենա։ Իրանում ուրանի որևէ հարստացում չի լինելու», - պատասխանել է Թրամփը։
Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...