ԱՄՆ դատարանը Թրամփին թույլատրել է այդ հնարավորությունը
Դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրագրողներին թույլ չտալ մտնել Օվալաձև աշխատասենյակ, Air Force One ինքնաթիռ և այլ «սահմանափակ մուտքով տարածքներ»՝ ելնելով նրանց խմբագրական որոշումներից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Երեկ Վերաքննիչ դատարանը երկու կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված իր վճռով բեկանել է ստորադաս ատյանի դատավորի որոշումը։ Խոսքը վերաբերում է այն որոշմանը, որը նախկինում վերականգնել էր Associated Press գործակալության իրավունքը՝ մասնակցելու նախագահի ամենօրյա տեղաշարժերը լուսաբանող լրագրողների ռոտացիոն խմբի աշխատանքին։ Սակայն վերաքննիչ դատարանի որոշումը Թրամփի վարչակազմի համար հաղթանակ ապահովեց մուտքի թույլտվության համար պարբերականի դեմ պայքարում։
Մեծամասնության եզրակացության մեջ դատավոր Նեոմի Ռաոն գրել է՝ «Ստորադաս ատյանի դատարանի որոշումը ոտնձգություն է նախագահի անկախության և նրա անձնական աշխատանքային տարածքների նկատմամբ վերահսկողության դեմ»։
Նրա խոսքով՝ երկրի ողջ պատմության ընթացքում նախագահները կարևորագույն հանդիպումներ են անցկացրել և պատմական որոշումներ են կայացրել Օվալաձև աշխատասենյակում և Air Force One ինքնաթիռում։
«Երբեմն նրանք հրավիրել են մամուլին՝ դիտարկելու համար։ Սակայն նախագահական այս սահմանափակ տարածքները Առաջին ուղղման հարթակներ չեն, և նախագահն իրավունք ունի որոշելու, թե ով կարող է մուտք գործել դրանք», - գրել է Ռաոն, որին միացել է դատավոր Գրեգ Կատսասը։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...