Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ՝ Վահրամ Խոռխոռունու գործով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․ «Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։
Նշենք, որ ՔԿ-ում այժմ ինտենսիվությամբ քննվում է Բաբայանի ներկայացրած մեկ այլ հաղորդման վրա հարուցված քրեական գործ եւս՝ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Այս գործով հարցաքննվում է ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...