Քաղաքականություն
Մասկի կարողությունը մեկ օրում կտրուկ նվազել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատման պատճառով ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը կրճատվել Է 34 մլրդ դոլարով։ Այս մասին գրել է Bloomberg պարբերականը։
Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 մլրդ դոլարով՝ հասնելով 334,5 մլրդ դոլարի: Սա 1 օրում Մասկի կրած ամենամեծ կորուստն է՝ սկսած 2021 թվականի նոյեմբերից:
Նշենք, որ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։