Ինչ միջոցներով է իրականացվում «Կրթվելը նորաձև է» ծրագիրը
Ավելի քան կիսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը: Ծախսերն այս պահին առանձին տողով կդժվարանամ ասել: Մենք դա ավելի շատ կարող ենք տեսնել 2025 թվականին, որովհետև, ըստ էության, մեքենաների կրճատումը եղել է տարեվերջին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծառայողական ավտոմեքենաների թվի մասով շատ հաճախ հնչող հարցադրումներին:
«Բայց շեշտակի է լինելու կրճատումը, նախ որովհետև երկու անգամ պակասել են մեքենաները, և երկրորդ՝ մեքենաների մի մասն էլեկտրական է կամ հիբրիդ, այսինքն՝ էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները: 40 մեքենայի տեղն այս պահին ունենք 19 մեքենա»,- ասել է նա:
Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ մեքենաների գնումն ամբողջությամբ իրականացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Նա հավելել է․ «Շատ հաճախ երբեմն արժի մի քիչ ավելի թանկ մեքենա գնել, բայց հինը հանձնել, որովհետև տարվա ընթացքում հին մեքենաների վրա շատ ավելի մեծ ծախսեր են լինում: Այսինքն՝ մենք նոր մեքենաների վրա առաջիկա տարիներին, ըստ էության, ծախսեր չենք անի, և շահագործման ծախսերը կկոմպենսացնեն գնման ծախսերը»։
Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե հետաքրքրվո՞ւմ է՝ արդյոք «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի՞ հաշվին, թե՞ մասնավոր միջոցներով կամ հիմնադրամներով, Արայիկ Հարությունյանն ասել է. «Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը, որն իրականացվում է աշխատակազմի միջոցներով»:
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...