Վրացական ինքնաթիռը Հայաստանի հավաքականին չի տանի Կոսովո
Վրաստանի ԱԳՆ–ն հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի, իսկ 9-ին՝ Մոնտենեգրոյի հետ։ Նախատեսվում է, որ հավաքականը չարտերային թռիչքով կմեկնի նախ Պրիշտինա, այնտեղից՝ Պոդգորիցա, ապա կվերադառնա Երևան։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։
«Ազատությանից» հայտնում են, որ վրացական գրանցումով օդանավը չի կարողացել ստանալ Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական թույլտվությունը դեպի Կոսովո թռիչքի համար։ «Չվերթները իրականացվելու են եվրոպական գրանցումով օդանավով, ինչը ազդել է գնի փոփոխության վրա։
Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5...
Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի...
Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր
Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին։Հիմնական ժամ...
Հայաստանի հավաքականի և Կոստա Ռիկայի խաղի արդյունքները
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։&nb...