Թրամփը հրամայել է հետաքննել Բայդենի նախագահության օրոք ընդունված մի շարք փաստաթղթեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սպիտակ տան իրավական խորհրդականին և գլխավոր դատախազին հետաքննել նախկին նախագահ Ջո Բայդենի ինքնաստորագրության օգտագործումը գաղտնի համաձայնության վերաբերյալ նախագահական հրամանագրերում, ասվում է ամերիկացի առաջնորդի փաստաթղթում, գրում է The New York Times-ը:
«Նախագահի խորհրդականը, գլխավոր դատախազի և ցանկացած այլ համապատասխան գործադիր գերատեսչության կամ գործակալության ղեկավարի հետ խորհրդակցելով, օրենքով թույլատրված չափով կհետաքննի, թե արդյոք որոշակի անձինք դավադրություն են կազմակերպել հանրությանը Բայդենի հոգեկան վիճակի վերաբերյալ մոլորեցնելու և նախագահական լիազորություններն ու պարտականությունները հակասահմանադրական կերպով իրականացնելու համար», - ասվում է փաստաթղթում։
Հավելենք՝ Թրամփի որոշման համաձայն՝ պետք է հետաքննություն անցկացվի այն մասին, թե երբ է Բայդենի ինքնաստորագրությունն օգտագործվել փաստաթղթեր ստորագրելու համար, այդ թվում՝ ներումներ, գործադիր հրամանագրեր, նախագահական հուշագրեր կամ այլ քաղաքական որոշումներ, և ով է հատուկ հրամայել օգտագործել ինքնաստորագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
ՌԴ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Կալուգայի Գրաբցևո օդանավակայանում ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնե...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...