Ոչ մի ձուկ և մուկ չի պլստալու. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են նախկինում թալանվածը «հատիկ-հատիկ վերադարձնել»․
«Այլ տարբերակ չկա․ չեն փախչի։ Ոնց ասել եմ, ոչ մի ձուկ և մուկ չի պլստալու։ Արդեն չեն պլստում, ու դրանից են անկանոն շարժումներով ու գոռգոռոցներով լցրել երկիրը»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ ապօրինի օտարված գույք են վերադարձրել;
«Նույն համայնքային շահի պաշտպանության քրեական գործի շրջանակներում մեր օրոք եղած պաշտոնյայի որոշմամբ նման մի գործարք ենք վերացրել։ Կարող է՝ դրա արդյունքում ենք այդ համայնքում ընտրություններում պարտվել։ Բայց կապ չունի։ Սկզբունքը դրված է։ Մերոնք-ձերոնք չկան։ Կա գույք, կա պետական գույք, կա օրինական գույք, և կա ապօրինի գույք»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է, որ այսուհետ ապօրինի գույքի մասին խոսելիս՝ կմատնանշի, թե դրանք ում են պատկանում:
Նմանատիպ հոդվածներ
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...