Ֆինանսների նախարարը շոկի մեջ չէ Փաշինյանի գրառումներից

Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ շոկի մեջ չէ՞ վարչապետի նմանօրինակ գրառումներից, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան ասել է՝ ոչ, շոկի մեջ չէ:


«Ես ընդամենն ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, իրենք պետք է որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպես ամեն մեկի համար, ով որ իր գործառույթից ելնելով այն, ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ և այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն»,- ասել է նա:


Հարցին՝ իշխանության յոթերորդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ, նա պատասխանել է, որ չի կարող ասել:


Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ իքս Սրբազանի և նրա ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նա պատասանել է.


«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչն ինքը նպատակահարմար է գտնում»: