Թրամփի վերաբերմունքը՝ Պուտինի և ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ. Público

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց՝ Քիթ Քելլոգը հասկանում են,  Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման արդարացումը Ուկրաինայի հակամարտության հարցում։ Այս մասին գրում է  Público թերթը։


Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը և Քելլոգը հասկանում են, որ Պուտինին չպետք է սպառնալ, քանի որ նա «ունի իր սեփական օրակարգը» և  Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական առավելությունը, ինչը կարող է թույլ տալ նրան մի քանի ամսից թելադրել հրադադարի պայմանները։


Ըստ պարբերականի՝  Միացյալ Նահանգները ստիպված կլինի կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ,  հավանաբար Թրամփը մեծ ճնշում չի գործադրում Պուտինի վրա, քանի որ նա ավելի շատ ցանկանում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերագործարկում, քան խաղաղություն Ուկրաինայում։



Քաղաքականություն