Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերի, մասնավորապես, անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է՝ կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել:
ՍԱՏՄ ուղղակի գործառույթն է ստուգել բոլոր ներկրվող և արտահանվող կենդանիների ուղեկցող փաստաթղթերը. անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման:
Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիան պատերազմի պատրաստության ռեժիմի է անցնում․ Սթարմեր
Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներ...
Գիշերները կրակոցների ձայներ են լսվում. Սյունիքի մարզպետ
«Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները...
Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը մտադիր է մերժել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության զրուցա...
Դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց
Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Նաի...