Դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց
Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
Ավելի լավ դեռ հայտնի էր՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ մի շարք բողոքներ են ներկայացվել արդարադատության նախարարություն։ Դրանցից մեկով, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հովսեփյանին։ Նշված վարույթը հարուցվել է փաստաբան Գոռ Մարգարյանի հաղորդման հիման վրա։ Այս վարույթը վերաբերում է Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերի ուշացումների հերթական դեպքին։
ԲԴԽ-ն էլ, ինչպես նախորդ, այդպես էլ այս անգամ՝ որոշեց ազատել Նաիրա Հովսեփյանին պատասխանատվությունից։
Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանը ԲԴԽ-ից սեփական դիմումի համաձայն հեռացել էր 2024թ մայիսի 2-ին՝ սեփական դիմումի համաձայն։ Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիան պատերազմի պատրաստության ռեժիմի է անցնում․ Սթարմեր
Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներ...
Գիշերները կրակոցների ձայներ են լսվում. Սյունիքի մարզպետ
«Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները...
Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը մտադիր է մերժել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության զրուցա...
Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնութ...