Իրանը մտադիր է մերժել ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը մտադիր է մերժել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թեհրանի պատասխանը կարելի է մեկնաբանել որպես Վաշինգտոնի առաջարկի մերժում։ Դիվանագետը նշել է, որ ներկայացված պայմաններում Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը «մնում է անփոփոխ», և այն նաև հստակ բացատրություն չի տալիս հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ։
Մինչ այս The Wall Street Journal-ը, հայտնում էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ, որը միջանկյալ փուլ կդառնա միջուկային լիարժեք համաձայնագրի կնքման ճանապարհին։
Պարբերականի համաձայն՝ Իրանը կարծում է, որ նման համաձայնագիրը կարող է կողմերին մոտեցնել նոր գործարքին, և ցանկանում է դրանում ներառել քաղաքացիական միջուկային ծրագրի իր իրավունքի հաստատումը, ինչպես նաև միջուկային զենք ստեղծել չձգտելու պարտավորությունը։ Բացի այդ, հնարավոր պայման է Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումների անցկացումը։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիան պատերազմի պատրաստության ռեժիմի է անցնում․ Սթարմեր
Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներ...
Գիշերները կրակոցների ձայներ են լսվում. Սյունիքի մարզպետ
«Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները...
Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնութ...
Դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց
Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Նաի...