FIP-ը՝ Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու վերաբերյալ լուրի մասին
Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։
Ֆրանսալեզու հոդվածում, մասնավորապես, նշվում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, 3.1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Մարսելում»։
«Փաստերի ստուգման հարթակի» հրապարակման մեջ ասվում է, որ հոդվածում շարունակվում է ենթադրությունների շարքը ու նշվում, որ «Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները, հնարավոր է, անօրինական կերպով ուղղվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը»։
Նաև նշվում է, որ Փաշինյանին Մարսելում տուն գնելու համար «հնարավոր է նպաստել է» Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս տեղեկության տարածման աղբյուրը, բովանդակությունը և պարզել, որ այն փաստահեն չէ, հիմնված է ենթադրությունների վրա, հետևաբար՝ կեղծ է, իսկ տարածող կայքը՝ անհայտ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...