Պեսկովը` Մակրոնի կնոջ ապտակի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճիշտ չի համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանեկան գործերին միջամտելը, բայց կարծում է, որ եթե կինը ապտակում է ամուսնուն, ուրեմն մի պատճառ կա։
«Համոզված եմ, որ մեր կողմից ճիշտ չէր լինի մեկնաբանել Մակրոնների ընտանեկան գործերը։ Մյուս կողմից, եթե կինը ապտակում է իր ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց կրկնում եմ` դա մեր գործը չէ»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Ֆրանսիայի նախագահի` Վիետնամ կատարած այցի ժամանակ։ Լրագրողների նկարահանած կադրերում երևում է ինքնաթիռից դուրս գալու պահը, երբ Բրիջիթ Մակրոնը ձեռքով կտրուկ հրում է ամուսնուն։ Այնպիսի տպավորություն է, որ ապտակում է։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, և ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքեն...
Սրանից հետո ելույթներիս ժամանակ ասելու եմ` կաշառակեր Ռոբերտ Քոչարյան. Փաշինյան
Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի նիստում: Այս մասին հայտարա...
Միրզոյանը` Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի մասին
Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...