Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը կարիերայում երրորդ անգամ հռչակվել է նաև Եվրոպայի չեմպիոն:
Armsport.am-ի տեղեկացմամբ, Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող առաջնության հենացատկի եզրափակչում Դավթյանը փայլուն ցատկով հավաքել է 14,799 միավոր և դարձել ոսկե մեդալակիր:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:
Ավելի վաղ` Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներից Համլետ Մանուկյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:
Նմանատիպ հոդվածներ
Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի...
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5...
Արամ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիր
Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ...
«Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի ե...