Փաստաբանը՝ Սամվել Շահրամանյանի կալանավորման լուրերի մասին
Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։
Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Ըստ ArmLur.am-ի՝ գործը վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Փաշինյանը նոր գրառում ունի
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր...