Չի բացառվում, որ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի. ArmLur
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ կայքի` գործը վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
«Մեդիահարթակներում վաղուց շրջանառվում էր տեղեկություն առ այն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում, ինչը նշանակում է, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ գործընթացներ են զարգանում Շահրամանյանի շուրջ»,– գրում է լրատվականը:
ԶԼՄ–ն իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ վերը հիշատակված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են նաև այլ անձիք, այդ թվում` Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Ու սա ենթադրել է տալիս, որ գուցե հենց նրա դիմումի հիման վրա էլ հարուցվել է վարույթը, որի շրջանակում Արցախի նախագահը հրավիրվել է ՔԿ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը. Հայկ Մամիջանյան
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այս մասին խորհրդարանական խմբակցություններ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...