Հնարավորություն ունենք համաձայնության հասնելու. Թրամփ
Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք համաձայնության հասնելու Իրանի հետ։ Նրանք չեն ուզում ռմբակոծվել, նրանք կնախընտրեին համաձայնագիր կնքել։ Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում, և դա հիանալի բան կլինի, եթե մենք կարողանանք համաձայնության հասնել առանց ամբողջ Մերձավոր Արևելքը ռմբակոծելու։
Մենք ուզում ենք, որ նրանք անվտանգ լինեն, մենք ուզում ենք, որ նրանք ունենան հաջողակ երկիր, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Այնքան պարզ է։ Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք Իրանի հետ համաձայնագրի կնքմանը»,- ասել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...