Ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին. Արթուր Հովհաննիսյան
Անդրադառնալով ընդհանուր թեմային, այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ, մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք, քաղաքական խոսույթին և խոսույթին առհասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ և որակումներ, և ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին։ Այս մասին մամուլին ասուլիսի ժամանակ ասել է ՔՊ խմաբկցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Յոթ տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականություն ու նաև հայ ժողովրդին, մենք էդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք, անուն առ անուն: Նորից եմ կրկնում, եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում:
Ձեր մյուս հարցին միանշանակ պետք պատասխանեմ ոչ, այդ համեմատականը տվյալ սրբապիղծ անձնավորության հետ անհամատեղելի է և անընդունելի է ինձ համար»,- ասել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքի մասին
Ես, օրինակ, զարմացա, մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա, աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է...
Բանակից ազատվելու օրինագծում փոփոխություններ կլինեն. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է` զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու հնարավորություն նախատեսող օրինագծում փոփոխություններ կատար...
Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի արտահայտության մասին
«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը՝ անդրադառնա...
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...