ԱՄՆ-ն խորհուրդ է տվել Կիևին
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս Կիևին հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին։
ABC News հեռուստաալիքի եթերում նրան խնդրել են մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունները Մոսկվայի հետ բանակցությունների նոր փուլից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը Կիևին չտրամադրի հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր։
«Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, ով կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում, և նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը: Բայց ես միշտ զգուշացնում եմ՝ մի՛ ասեք նման բաներ, դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք», -ասել է Քելլոգը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի մասին, որը նախատեսված է Ստամբուլում հունիսի 2-ին։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Արմեն Գրիգորյանն` Ադրբեջանի կողմից առաջ քաշած պայմանների մասին
Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու...