Զելենսկին՝ առաջիկայում տեղի ունեցող բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնելու Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ: Նա վստահեցրել է՝ պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, այդ թվում՝ Վատիկանում, Շվեյցարիայում և այլ վայրերում։
Նշենք նաև, որ Մոսկվան Կիևին առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին կրկին Ստամբուլում: Ըստ Սերգեյ Լավրովի՝ պատրաստ են հենց այդ օրը ուկրաինական պատվիրակությանը ներկայացնել խաղաղ կարգավորման հուշագիր, որը ներառում է հակամարտության հիմնապատճառների հաղթահարման Մոսկվայի պատկերացումները: Մինչդեռ հայտնի է, որ Կիևն արդեն ներկայացրել է հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը Վաշինգտոնին և Մոսկվային:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանությանը չսպասել մինչև հունիսի 2-ը և Կիևին փոխանցել հուշագրի տեքստը:
«Ակնկալում ենք, որ ռուսական կողմը չի ձգձգի և չի խոչընդոտի հաջորդ հանդիպման անցկացումը և անմիջապես կներկայացնի իր առաջարկները, որ կարողանանք դրանք դիտարկել մինչև բանակցությունների նոր փուլը: Նախնական պայմանավորվածությունը հենց այդպիսին էր։ Միայն լավ նախապատրաստված հանդիպումը կարող է շոշափելի արդյունքներ տալ»,- նշել է Անդրիյ Սիբիհան։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Փաշինյանը նոր գրառում ունի
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր...