Գեղամ Նազարյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը
Դա շատ նուրբ հարց է և ես բոլորին այդ թվում Հայաստանի բոլոր ղեկավարներին կոչ կանեմ նման արտահայտություններ անելիս լինել շատ զգուշավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են գալ Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերը Վրաստանում։
«Որովհետև ապրել մի երկրում բոլորը կարող են, բայց երբ մենք խոսում ենք այն երկրի մասին, որի առաջին դեմքերից մենք անդադար լսում ենք, որ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հայրենիք, սա շատ վատ տեղ է տանում։ Այ երբ որ լինի ինչ-որ X տարի հետո Հայաստան ու Ադրբեջանը կհաղթահարեն պետության մանկության բնորոշ բոլոր հիվանդությունները և կհասնեմ մի մակարդակի, արդեն կարելի է մտածել։ Ասենք, եթե մի X ադրբեջանցի ուզում է ապրել Հայաստանում, մենք դրան ո՞նց ենք վերաբերվելու, բայց ինձ թվում է, այդ թեման երկու սերունդ հետո է լինելու»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքի մասին
Ես, օրինակ, զարմացա, մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա, աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է...
Բանակից ազատվելու օրինագծում փոփոխություններ կլինեն. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է` զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու հնարավորություն նախատեսող օրինագծում փոփոխություններ կատար...
Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի արտահայտության մասին
«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը՝ անդրադառնա...
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...