Այդ որոշումը կարող է ազդել վարկանիշի ու ընտրաձայների վրա. ՔՊ-ական պատգամավոր
Ամեն տարբերակ էլ քննարկվում է. «բանակից գումարով ազատվելու» օրենքի նախագծի հավանական չեղարկման մասին հարցին այսպես պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Նախագծի շուրջ քննարկումները երկարում են, ու դա լավ է, որովհետև սա կարևոր նախագիծ է և պետք է մանրամասն բովանդակային քննարկման ենթարկվի։ Ամեն տարբերակ էլ քննարկվում է, կարող ենք քննարկել, որ պետք է փոփոխվի, կարող ենք քննարկել, որ ապագա չունի», - ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը չի ընդունվի մինչև բոլոր մտահոգումները չփարատվեն, ու հանրային դրական կարծիք չձևավորվի։ Ասում է՝ հիմնական տարաընկալումները հոգեբանական են։
«Եթե զուտ մաթեմատիկորեն նայենք, օրենքի շնորհիվ բանակի նյութական վիճակը լավանալու է, զորահավաքի ռեսուրսները կմեծանան, պայմանագրայինների աշխատավարձերը կբարձրանան։ Բայց ունենք արժեքային ընկալման խնդիր», - հայտնել է նա։
Խաչատրյանը հավաստիացրել է, որ եթե նախագիծը բավականին լավարկվի, իշխանությունները չեն խորշի այն ընդունել մինչև 2026-ի ընտրությունները՝ չնայած դա կարող է ազդել նրանց վարկանիշի ու ընտրաձայների վրա։
Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Արմեն Գրիգորյանն` Ադրբեջանի կողմից առաջ քաշած պայմանների մասին
Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու...