Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է Wall Street Journal-ը։
Նոր պատժամիջոցների նպատակն է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զիջումների գնալ, այդ թվում՝ համաձայնվել 30-օրյա հրադադարին։ Նոր պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել դրանք կիրառելուց։ Ըստ թերթի՝ քննարկվող սահմանափակումների մեջ չեն մտնում Ռուսաստանի բանկային ոլորտի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։
«Մենք բանակցությունների գործընթացում ենք, և նա հրթիռներ է արձակում Կիևի և այլ քաղաքների վրա։ Ինձ դա ընդհանրապես դուր չի գալիս»,- կիրակի օրը հայտարարել է Թրամփը, և քննադատել է Ռուսաստանի քննադատել է Պուտինին՝ ասելով, որ չի հասկանում, թե ինչ է պատահել Ռուսաստանի առաջնորդի հետ.
ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունը հաջորդել է ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի կողմից զանգվածային հրետակոծության մասին հաղորդագրություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրու...
Ինչու՞ է Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ խնդրել
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված խաղաղության սպառնալիքի հետ, որը բխում է եվրոպական այն երկրն...
Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցից
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ուն...