Ինչու՞ է Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ խնդրել
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված խաղաղության սպառնալիքի հետ, որը բխում է եվրոպական այն երկրներից, որոնք «փորձում են խանգարել» Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Կիևի ռեժիմի եվրոպացի հովանավորները մայիսի 29-ին Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ նիստ են խնդրել: Մենք որոշեցինք հայելային պատասխանել և, մեր հերթին, նիստ խնդրել՝ կապված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հետ, որոնք բխում են եվրոպական մի շարք պետությունների գործողություններից։ Դրանք փորձում են խոչընդոտել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ակնկալում ենք՝ այն կնշանակվի մայիսի 30-ին», - գրել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրու...
Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցից
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ուն...
Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է Wal...