Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցից
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա, և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետքայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին էր վարույթ ընդունել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից ներկայացված հայցադիմումը, ըստ որի Վահագն Վերմիշյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք էր բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ, ինչպես նաև 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրու...
Ինչու՞ է Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ խնդրել
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված խաղաղության սպառնալիքի հետ, որը բխում է եվրոպական այն երկրն...
Ավինյանը պատասխանել է ԱՆԻՖ-ում հնարավոր կոռուպցիայի մասին լուրերին
Ապարանում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդել է, որ մանկապարտեզներում որևէ կոռուպցիա չ...