Հարձակում՝ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա մայիսի 25-ին հարձակվել են անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելության տելեգրամյան ալիքը։
«Դիվանագիտական առաքելության տարածքի վրայով թռչելուց հետո անօդաչու թռչող սարքը ներկով տարա է գցել գլխավոր մուտքի դիմացի հատվածի վրա»,- միջադեպը նկարագրել են դեսպանատանը։
Միևնույն ժամանակ, Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը նշում է, որ նման հարձակումները դարձել են պարբերական։
Ռուս դիվանագետները կապ են հաստատել ոստիկանության և Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ոչ մի արդյունք չի տվել այդ դիմումը։
«Նման միջադեպերի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են շվեդական իշխանությունները»,- նշել են դեսպանատան մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Ադրբեջանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հա...