9 պաշտոնյա անցնում են կոռուպցիոն գործերով. Հակակոռուպցիոն կոմիտե
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով և ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից տրված տվյալների համաձայն՝ 2025թ․ ընթացքում անավարտ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետարանի, համայնքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց թիվը կազմում է 7, որից վարչական շրջանի պաշտոնատար անձինք երեքն են, համայնքապետարանի՝ չորսը։ Այս տվյալներում, ինչպես հայտնեցին ՀԿԿ-ից, դեռևս ներառված չեն եղել մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները, հետևաբար՝ այս պահին գործող ինը պաշտոնյա կա մեղադրյալի կարգավիճակում։
Ինչ վերաբերում է դատարան ուղարկված գործերին, ապա մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով մեղադրյալների թիվը 25 է, որից քաղաքապետարանի պաշտոնատար անձինք՝ 5, վարչական շրջանի՝ 10, համայնքապետարանի՝ 10-ը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...