Բիզնես դասի ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. ԱՄՆ
Cessna 550 բիզնես դասի մասնավոր ինքնաթիռը ընկել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամասի վրա:
Պատահարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, շենքեր են հրդեհվել: Արդյունքում՝ հրդեհվել է 15 շենք:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր տուժածները եղել են ինքնաթիռում: Միջադեպի տարածքում գետնի վրա գտնվողների թվում զոհեր և վիրավորներ չկան։ Դեռևս տեղեկություններ չկան, թե քանի մարդ է զոհվել և հայտնի չէ ինքնաթիռում գտնվողների ընդհանուր թիվը։
Նշվում է, որ Սան Դիեգոյում միջադեպի պահին շատ խիտ մառախուղ է եղել։ Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում՝ իրականացնելով որոնողափրկարարական և փորձաքննության գործողություններ։
Նմանատիպ հոդվածներ
Վթարից հետո վարորդը դիմել է փախուստի. աշակերտները էքսկուրսիա էին գնացել՝ դասղեկի հետ
Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետանքով մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ է...
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այնուհետև բախվել մի քանի մեքենաների
Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Համբուրգում ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում
Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, որոնցից 6-ի վիճ...
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են զբոսաշրջիկների մարմիններ
Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ո...