Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այնուհետև բախվել մի քանի մեքենաների
Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ Volkswagen մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած Hyundai և Opel մակնիշների ավտոմեքենաներին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։42-ին, մարվել՝ 18:50-ին։ Այրվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։
Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, կատարել հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Վթարից հետո վարորդը դիմել է փախուստի. աշակերտները էքսկուրսիա էին գնացել՝ դասղեկի հետ
Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետանքով մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ է...
Բիզնես դասի ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. ԱՄՆ
Cessna 550 բիզնես դասի մասնավոր ինքնաթիռը ընկել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամ...
Համբուրգում ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում
Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, որոնցից 6-ի վիճ...
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են զբոսաշրջիկների մարմիններ
Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ո...