Մեծ հերոսություն է մեկ տարի նստելը, թե իշխանություններն են ինձ ռեկլա՞մ անում․ Սարգսյան
Լրագրողի դիտարկմանը, թե, ըստ Քոչարյանի թիմակիցների, 2018թ․ «մերժեցին» Սերժ Սարգսյանին, բայց կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահն արձագանքել է.
«Այսինքն, ի՞նչ է մեծ հերոսություն է մեկ տարի նստելը։ Իմ գործընկերները, որ նստած են կամ տարիներով նստել են, Արմեն Աշոտյանինն արդեն երկու տարին անցնում է։ Էդ, որ ես տարիներով դատարանների դռներին քարշ եմ գալիս, ուրեմն ինչ, իշխանություններն ինձ ռեկլա՞մ են անում»,- հայտարարել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը, խոսելով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, նշել է, որ պաշտպանում են գաղափարը՝ ելնելով հետևյալ սկզբունքներից․
«Մենք՝ ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների՝ մեկ օր ավել մնալը վնասում է երկրի շահերին։ Էդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են՝ չէ, մի տարի էլ սպասենք, ընտրությունները գան։ Դուք՝ ոչ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են դեպքերը նորագույն պատմության մեջ, որ գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ են պսակվել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...