Պետությունը ձեզ մենակ չի թողնի. Պապոյանը` կարկուտից տուժած համայնքներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։
Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։
«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
150 պատվիրակություն` Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագին
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի ունեցած հատուկ ու խորհրդանշական արարողությամբ պաշտոնապես մեկնարկել է...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբեր...