Երկրի վրա կյանքի տևողությունը․ ճապոնիայի գիտնականները տագնապալի նախազգուշացում են արել

NASA-ի և Ճապոնիայի գիտնականները տագնապալի նախազգուշացում են արել։ Երկրի վրա կյանքը կարող է վերանալ մոտ մեկ միլիարդ տարի հետո՝ Արեգակի տաքացման և մթնոլորտում թթվածնի մակարդակի անկման պատճառով: Հետազոտությունը, որը հիմնված է սուպերհամակարգչի հաշվարկների վրա, հրապարակվել է  Nature Geoscience ամսագրում:


Հոդվածում պատմում են, թե ինչու Երկիրը կդառնա անպիտան կյանքի համար, ինչպես է դա կապված գլոբալ տաքացման հետ և ինչ է դա նշանակում բնակելի այլ մոլորակների որոնման համար:


Կազումի Օզակիի և Քրիստոֆեր Ռայնհարդի գլխավորած թիմը օգտագործել է սուպերհամակարգիչ՝ Երկրի ապագան մոդելավորելու համար: Նրանց աշխատանքը ցույց է տվել, որ մոտ մեկ միլիարդ տարի անց մոլորակի մթնոլորտը կկորցնի թթվածինը, որն անհրաժեշտ է կյանքը պահպանելու համար: Դա տեղի կունենա Արեգակի աստիճանական տաքացման պատճառով։


Այս կանխատեսումները ընդգծում են մեր մոլորակի խոցելիությունը և նոր աշխարհներ փնտրելու անհրաժեշտությունը: Թեև վերջը հեռու է, ներկայիս կլիմայական մարտահրավերները հիշեցնում են գործելու հրատապության մասին: