Հասարակություն
Երևան քաղաքի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ բարձրավոլտ համակարգում խնդիր է առաջացել
Հայաստանի էլեկտրական ցանցերից հաղորդում են՝․
Այսօր՝ ժամը 17:15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ (Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):
«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիլիկիայում հնչած կրակոցներն ու «ռազբորկան» տեսանկարահանվել է
Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու
Արփինե Սարգսյանը նոր հանձնարարականներ է տվել ոստիկանությանը․ ուժեղացվում է կանխարգելիչ ծառայությունը
Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին
5.0