Հնդկաստանը բացել է օդանավակայանները Պակիստանի համար
Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով ավելի վաղ փակված 32 օդանավակայան է բացել երկրի հյուսիսում և արևմուտքում, հաղորդում է News18 հեռուստաալիքը:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սունիլ Բարթվալը հայտնել է, որ Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև շփման գծում գիշերը հանգիստ է անցել, միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
«Որևէ միջադեպի մասին տեղեկություն չի ստացվել, սա վերջին օրերի ընթացքում առաջին հանգիստ գիշերն է եղել»,-ասել է նա:
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին հայտնել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին: Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը և համապատասխան ավիացիոն մարմինները մի շարք ծանուցումներ էին տարածել օդաչուների համար այն մասին, որ 2025 թվականի մայիսի 9-ից 14-ը բոլոր քաղաքացիական թռիչքների համար հյուսիսային և արևմտյան Հնդկաստանի 32 օդանավակայաններ ժամանակավոր փակվում են՝ շահագործման հետ կապված խնդիրների պատճառներով:
Հավելենք՝ լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը, ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...