Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք Flightradar–ի տվյալներից։
Մասնավորապես, Հայաստանի երկնքում պտտվում է «Air Arabia» ավիաընկերության Airbus Ա320 օդանավը, որը մեկնել էր Շարժայից` ԱՄԷ:
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող «Շիրակ ավիայի» Boeing 737 ինքնաթիռը նույնպես չի կարողանում վայրէջք կատարել Երևանի օդանավակայանում։
Sputnik Արմենիային «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով։
«Այս պահին Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում», ևս մեկ ինքնաթիռ սպասում է թռիչքի»,– նշեցին օդանավակայանից:
ԼՐԱՑՈՒՄ․ Մոսկվա-Երևան չվերթը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։
Շարժա–Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Թավրիզում: Քամու պատճառով Երևանում չիջած ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կես ժամից Թավրիզից կթռչի ՀՀ մայրաքաղաք։

Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Տրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն առաջիկայում սպասվող եղանակի մասին գրա...