4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք
Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն է հայտնել Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և սկսել պեղել դրա հենակետային հատվածը։
Նշվում է, որ արագորեն դեպքի վայր է ժամանել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։ Միաժամանակ, դեպիք մասին ծանուցվել է իրանական կողմը։ Սահմանապահների մոտենալուն պես օրինախախտներից մեկը նետվել է Արաքս գետը, ևս երեքը փորձել են փախչել, սակայն ձերբակալվել են Իրանի տարածքում։ Իրանական կողմի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են։
Երկու կողմերի մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են տարվում Արաքս գետը նետված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ։ Հրապարակվել է նաև տեսանյութ։