Առաջարկվում է գումարի դիմաց վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
Հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այս պահին ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն, երբ օրինակ` հնարավոր է արագացված ընթացակարգով հավելյալ վճարի դիմաց ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այժմ նախարարությունն առաջարկում է նույն մեխանիզմը կիրառել նաև վարորդական վկայականների ստացման տեսական և գործնական քննությունների համար։
«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– տեղեկացրել է Սարգսյանը։
Նախարարությունն առաջարկում է` եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3–րդ օրը, ապա` 30 հազար դրամ։
«Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար, այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որ 7 օր անց է, պահպանում ենք, սակայն եթե անձը ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք իրավական այս նոր հնարավորությունը»,– հայտարարեց նախարարը։
Մեկ այլ փոփոխությամբ` եթե հաջորդ ստանդարտ վերահանձնման (2–րդ վերահանձնում) ժամանակահատվածը մեկ ամիս անց է, այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է վերահանձնել 7–րդ և 14–րդ օրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք
Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն...
Տաքսու վարորդները` տուգանքի հումք
Տաքսու վարորդները` տուգանքի հումք
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...