Թուրքիայում 25 հազար բնակչության թունավորմանը պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Թուրքիայի Լիջե քաղաքում իշխանությունները այրել են առգրավված 20 տոննա մարիխուանան։ Առաջացած ծխի ամպը հանգեցրել է 25 հազար բնակչության ոչ միտումնավոր թունավորմանը։ Քաղաքի, բնակիչները բողոքել են թունավոր ազդեցություններից՝ գլխապտույտ, սրտխառնոց, տեսողական խնդիրների առաջացում և այլն: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Կանաչ աստղ» ասոցիացիայի նախագահը դատապարտել է դեպքը՝ նշելով, որ նման մոտեցումը անպատասխանատու է, քանի որ թմրամիջոցների այրման ժամանակ առաջացող ծուխը վտանգավոր է մարդկանց համար այնպես, ինչպես պասիվ ծխելը։ Նա ընդգծել է, որ նման նյութերը պետք է ոչնչացվեն արդյունաբերական վայրերում՝ ֆիլտրերով հագեցած ծխնելույզներով։
Այրված մարիխուանան գնահատվել է ավելի քան 260 միլիոն դոլար։ Այրման ընթացքում թմրամիջոցների փաթեթները դասավորել էին այնպես, որ վերևից «Lice» բառը երևար․ դա ևս քննադատվեց՝ որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատշաճ աշխատանքի դրսևորում։

Թեպետ պաշտոնական բողոքներ դեռ չեն ներկայացվել, բնակիչները շարունակվում են առողջական խնդիրներ ունենալ, կան հիվանդանոցներ դիմածներ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...